Թուրքիան Սև ծովում բնական գազի մեծ հանքավայր է հայտնաբերել․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան Սև ծովում բնական գազի նոր հանքավայր է հայտնաբերել՝ շուրջ 320 միլիարդ խորանարդ մետր տարողությամբ։

«Սա մեր պատմության մեջ հայտնաբերված ամենամեծ հանքավայրն է», – այսօր հայտարարել է Էրդողանը, ում խոսքով՝ վառելիքը թուրք սպառողներին կհասնի արդեն 2023 թվականին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը նշել էր, որ «կարևոր հայտարարություն է անելու» անցած ամիս սկսված հետախուզական աշխատանքների վերաբերյալ։

Սև ծովի այդ հատվածում ավելի վաղ գազ էր հայտնաբերել նաև Ռումինիան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով