Թբիլիսին Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնման հնարավորություն դեռ չի տեսնում |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Թբիլիսին հայտարարել է, թե Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորություն դեռ չի տեսնում։

«Գլխավոր խոչընդոտը Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտություններն են», – հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, արձագանքելով ՌԴ արտգործնախարարի հայտարարությանը, թե «Մոսկվան շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների վերականգնմամբ ու զարգացմամբ»։

«Մեր դիրքորոշումն է՝ որքան շատ բարելավում լինի, այնքան՝ լավ, ռուսական կողմից որևէ սահմանափակում չկա», – “Труд” թերթին ասել էր Սերգեյ Լավրովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով