Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21․08․20 (թարմացվող)

16։30- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ իր որդին վարակվել է կորոնավիրուսով։ |24news.am|

 

14։55- Վերջին մեկ օրում Ռուսաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 4,870 և մահվան 90 նոր դեպք է գրանցվել։ Նշվում է, որ երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 946,976 է, իսկ մահվան ելքերինը՝ 16,189։ |factor.am|

 

14։05- Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի 15 նոր դեպք է հաստատվել: Վարակվածների ընդհանուր թիվը 1,385 է: Վերջին 1 օրում ևս 20 պացիենտ է դուրս գրվել կլինիկաներից: Ապաքինվածների ընդհանուր թիվը 1128 է:  Կորոնավիրուսի երկրում մահացել է 17 մարդ: |aliq.ge|

 

11։29- Թուրքիայի առողջապահության նախարարը հայտնել է, որ Ռուսաստանի՝ կորոնավիրուսի դեմ մշակվող պատվաստանյութերը կփորձարձկվեն նաև Թուրքիայում: Նա նաև հայտնել է, որ Թուրքիայում 13 պատվաստանյութ է մշակվում, որոնցից 3-ը դուրս է եկել կենդանիների վրա փորձարկման փուլից: |ermenihaber.am|

 

10։29- Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 22,7 միլիոնին, հիվանդությունից մահացածներինը՝ 794 հազարին, բուժվել է շուրջ 14,5 միլիոն մարդ։ Ռուսական պատվաստանյութը կլինիկական փորձարկումների ևս մեկ փուլ է անցնում՝ 40 հազար կամավորների մասնակցությամբ։ Եվրոպայում ավելի ու ավելի է մեծանում վարակվածների թիվը․ գրեթե ամենուրեք այդ ցուցանիշը մոտենում է ապրիլյան ցուցանիշներին։ |azatutyun.am|

 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․08․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20․08․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով