Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․08․20 (թարմացվող)

17։14-  Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում 45մ² մակերեսով 4 վրան է նվիրաբերել Արցախի Առողջապահության նախարարությանը։ Վրանները դաշտային պայմաններում կարող են օգտագործվել որպես հոսպիտալ, բուժկետ, կացարան, աշխատանքային սենյակ, խոհանոց, կամ այլ անհրաժեշտ նպատակների համար:  [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

13։08- Սովորողների գնահատումը կատարվում է էլեկտրոնային մատյանում: Գնահատականները սովորողները և ծնողները կարող են տեսնել էլեկտրոնային օրագրում: Դպրոցներում բուֆետների և ճաշարանների աշխատանքն արգելվում է: Սննդի լինում է դասասենյակում չոր սննդի տարբերակով։ [ԿԳՄՍՆ]

 

13։04- Ֆիզկուլտուրայի դասերը կազմակերպվում են դասասենյակում՝ ըստ ուսուցիչներին տրամադրված մեթոդական ցուցումների, կամ բացօթյա տարածքներում և սպորտային մարզասրահներում՝ շեշտը դնելով անհատական վարժությունների վրա: [ԿԳՄՍՆ]

 

12։59- Ուսումնական ողջ գործընթացը կազմակերպվում է նույն դասասենյակում: Դասամիջոցների ընթացքում սովորողները չեն լքում դասասենյակը։ Սովորողների նստեցումը սեղանների շուրջ հնարավորինս իրականացվում է մեկական՝ խաչաձև, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սեղանի հակադիր ծայրերին։ Նրանք դասին մասնակցում են տեղից․ գրատախտակի մոտ կանչելն արգելվում է: Գրավոր աշխատանքների համար արգելվում է տետրեր օգտագործելը: Դրանք կազմակերպվում են թերթիկների վրա: [ԿԳՄՍՆ]

 

12։55- Դասարաններում սովորողների առավելագույն թույլատրելի թիվը 20-ն է: Դասարանները բաժանվում են խմբերի՝ ելնելով 1.5 մետր սոցիալական հեռավորություն ապահովելու հնարավորություններից. 20-ից ավել սովորող ունեցող դասարանը բաժանվում է 2 խմբի, մինչև 20 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է նվազագույնը 54 մ2 մակերես ունեցող դասասենյակներում, մինչև 10 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է նվազագույնը 42 մ2 մակերես ունեցող դասասենյակներում։ [ԿԳՄՍՆ]

 

12։51- Բացառվում է դպրոցի անձնակազմի մուտքը հաստատություն առանց դիմակի։ Բացի այդ՝ դպրոցում գտնվելու ողջ ժամանակահատվածում անձակազմի անդամները պարտադիր դիմակ են կրում։ Դպրոցի մուտքի մոտ կատարվում է անձնակազմի պարտադիր ջերմաչափում, որի արդյունքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում։ Եթե դպրոցի անձնակազմից որևէ մեկի մոտ նկատվում է սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ, ապա անհապաղ դադարեցվում է վերջինիս աշխատանքը: [ԿԳՄՍՆ]

 

12։47- Դպրոցներում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ՝ դպրոցում գտնվելու ժամանակահատվածը հնարավորինս սահմանափակելու նպատակով: Դպրոցում սովորողները պարտադիր կրում են դիմակներ՝ դրանք փոխելով 4 ժամը մեկ և ըստ անհրաժեշտության: [ԿԳՄՍՆ]

 

12։39- Դպրոցներում արգելվում է զանգվածային միջոցառումների իրականացումը։ Ժամանակավորապես դադարեցվում են երկարօրյա ծառայությունները, դպրոցի կողմից կազմակերպվող արտաուսումնական խմբակների գործունեությունը։ [ԿԳՄՍՆ]

 

12։32- Շիրակի մարզում օգոստոսի 20-ին հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 431 քաղաքացի, նրանցից 97-ի մոտ դրական ախտորոշում կա։ Կորոնավիրուսից առողջացել է մարզի 523 բնակիչ։ Արձանագրվել է մահվան 39 դեպք: [Շիրակի մարզպետարան]

 

11։41-  1-ին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ: 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ: [ԿԳՄՍՆ]

 

11։05- Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Մինչ այսօր հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է այն։ [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

10։59- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 84 (կին), 75 (տղամարդ), 85 (կին), 92 (կին), 82 (տղամարդ) և 51 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։49- Թարմացված  21.08.2020թ․ 

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 42477 (+158)
Առողջացածներ – 35693 (+217)
Փաստացի բուժվողներ -5689
Ընդհանուր թեստեր – 192199 (+1639)
Մահվան ելքեր – 842 (+6)
Մահվան ելքեր այլ պատճառով –253 (+2) [ՀՀ ԱՆ]

 

10։25- Հայաստանում ԵՊԲՀ-ի կողմից իրականացվող Covid-19-ի հակամարմինների կամավոր հետազոտությանն արդեն մասնակցել է 130-ից ավելի մարդ: Հետազոտությունն անվճար է, սակայն կարող են մասնակցել միայն այն մարդիկ, որոնք ունեն կորոնավիրուսի ՊՇՌ թեստի դրական պատասխան: Խորհուրդ է տրվում վարակվելուց հետո մոտ 2 ամիս ժամանակ անցնի, որպեսզի պատկերն ավելի հստակ լինի։

 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․08․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով