Թուրքիայում կփորձարկվի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը. Թուրքիայի ԱՆ |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ Ռուսաստանի` կորոնավիրուսի դեմ մշակվող պատվաստանյութերը կփորձարձկվեն նաև Թուրքիայում: 

Նա նշել է, որ Թուրքիան նաև գրավիչ առաջարկներ է ստացել Գերմանիայից և Չինաստանից:

Քոջայի փոխանցմամբ` Թուրքիայում 13 պատվաստանյութ է մշակվում, որոնցից 3-ը դուրս է եկել կենդանիների վրա փորձարկման փուլից:

Նախարարը նաև հայտնել է, որ Թուրքիան բանակցում է Ռուսաստանի, Գերմանիայի և Չինաստանի հետ այդ երկրներում մշակած պատվաստանյութերի 3-րդ փուլի փորձարկումները Թուրքիայում անցկացնելու վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով