Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 42477 դեպք, մեկ օրում գրանցվել է 158 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 42477 դեպք, որոնցից 35693-ն` առողջացած, 842-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5689 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 192199 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 158 նոր դեպք և 217 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 1639 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 84 (կին), 75 (տղամարդ), 85 (կին), 92 (կին), 82 (տղամարդ) և 51 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 253 է:
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով