shantnews.am: Վաշինգտոնն անհանգստացած է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակով։ Այս մասին Fox News-ի հետ հարցազրույցում ասել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ռոբերտ Օ՝Բրայենը։ Նրա խոսքով՝ եթե նրան թունավորելու մասին տեղեկությունը հաստատվի, դա կազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։
Օ՝Բրայենը նշել է, որ Նավալնիին համարում է շատ խիզախ մարդ, որը դիմակայում է Պուտինին։ «Մեր մտքերն ու աղոթքները նրա և նրա ընտանիքի հետ են»,-հավելել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ Վաշինգտոնն ակնդետ հետևում է ընդդիմադիր քաղաքական գործչի շուրջ ստեղծված վիճակին։