«Մենք չենք պատրաստվում Թուրքիայի ենթական լինել»․ Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության նախագահ |ermenihaber.am|

ermenihaber.am: Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Մուսթաֆա Աքընջըն ուշագրավ հայտարարություն է արել` ասելով, որ իր երկիրը Թուրքիայի ենթական չի լինի։  Սոցցանցում արած գրառման մեջ նա Թուրքիային ակնարկել է, որ իրենց հարաբերությունները կարող են կառուցվել միայն փոխադարձ հարգանքի հավասարության հիման վրա։ 

Աքընջըն մասնավորապես գրել է․

«Ես միշտ պաշտպանել եմ Թուրքիայի հետ փոխադարձ հարգանքի վրա հենված հարաբերությունները։ Մեզանից Թուրքիայի թշնամի դուրս չի գա, բայց ենթակա  էլ դուրս չի գա։

Ինչպես որ չուզեցանք հունական կողմում (Կիպրոսը նկատի ունի-խմբ․) որպես փոքրամասնություն մնալ, այնպես էլ չենք ցանկանում որպես ենթակա իշխանություն ընկալվել։ Մենք որպես պատվավոր ժողովուրդ, ցանկանում ենք այս հողերի վրա հավասարության, ազատության ու անվտանգության մեջ ապրել ` միջազգային իրավունքի շրջանակներում։ Ցանկանում ենք, որ բոլորն էլ հարգանք ցուցաբերեն մեր ժողովրդի այս զգացմունքների նկատմամբ։ Մեր ընտրությունների ժամանակ էլ միայն մեր ժողովուրդն ունի խոսքի իրավունք։ Որևէ միջամտություն, որը դուրս կգա դրա շրջանակներից, մեզ համար անընդունելի է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով