ԿԸՀ-ն մերժեց Եղեգնուտ համայնքի ավագանու դիմում-բողոքը |shantnews.am|

shantnews.am: Եղեգնուտ համայնքն արդեն 2 ամիս է՝ համայնքի ղեկավար չունի։ Բանն այն է, որ 2018թ․ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանն ինքնաբացարկ է ներկայացրել: Համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը, սակայն ավագանու անդամները բոյկոտել են:

Ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում նոր ավագանու հետ երկու տարի աշխատելուց հետո, դադարեցվել են արդեն Ռազմիկ Մկրտչյանի լիազորությունները:  Ուստի ավագանու 4 անդամ դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ համայնքում հանրաքվե անցկացնելու և այդկերպ որոշելու այն հարցը, թե արդյո՞ք համայնքի բնակիչները համաձայն են, որ ինքնաբացարկ ներկայացրած գյուղապետը վերադառնա։

Նրանք նաև ԿՀԸ բողոք են ներկայացրել թիվ 15 տարածքային հանձնաժողովի դիրքորոշման վերաբերյալ։

Այսօր կայացած արտահերթ նիստում ԿԸՀ-ն մերժեց ավագանու անդամների դիմում-բողոքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով