12:56- Անցած 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4,785 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր երկրում գրանցվել է 942,106 դեպք: Դրանցից 755,513 հիվանդ բուժվել է, 16,099-ը՝ մահացել: |shantnews.am|
12:53- Պեկինի բնակիչներին հունվարից ի վեր առաջին անգամ թույլատրվեց դրսում լինել առանց պաշտպանիչ դիմակի: Ըստ երկրի Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի՝ մարզադաշտերում և մարզադահլիճներում դիմակ կրելը ցանկալի է, եթե համաձայնեցվի հաստատության ղեկավարության հետ։ |shantnews.am|
10:59- Օգոստոսի 20-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի 9 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1,370 է: Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 10 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1,108 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ: |aliq.ge|
10:38- Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 22,4 միլիոնը, մահացել է ավելի քան 787 հազար, ապաքինվել՝ 14,3 միլիոն մարդ: Աշխարհը սպասում է կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծմանը: Մշակվում է ավելի քան 160 պատվաստանյութ։ Հռոմի պապը կոչ է արել պատվաստանյութի հետ կապված արդար մոտեցում ցուցաբերել: |azatutyun.am|
09:36- Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսի 49,298 նոր դեպք է արձանագրվել։ Համաճարակի սկզբից մինչ այժմ երկրում կորոնավիրուսով մոտ 3,456,652 մարդ է վարակվել, որոնցից 111,100-ը մահացել է․ դրանցից 1,212-ը՝ վերջին մեկ օրում։ Առողջացել է 2,615,254 մարդ: |tert.am|