11։51- Համեմատելով նախորդ երկու-երեք շաբաթների իրավիճակի հետ, կարող ենք հանգել, որ այսօր ունենք իրավիճակի կայունացում։ Ես կարծում եմ, որ շատ դժվար է լինելու մեր օրական այսքան արձանագրվող դեպքերից ավելի քիչ դեպքեր ունենալը։ Մենք դժվար թե կարողանանք կտրուկ անկումներ արձանագրել, բայց առնվազն այս իրավիճակը և նման կառավարելությունը պահպանելու առումով, գոնե դրված կանոնները և առկա սահմանափակումները պետք է պահպանենք։ [Արսեն Թորոսյան]
11։17- Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Դրամաշնորհի միջոցները ԱՆ-ն կնպատակաուղղի վարակի շրջանակներում համապատասխան բժշկական պարագաների և սարքերի ձեռքբերմանը։
11։06- Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 7 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ: 2 դեպք հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի բնակիչների մոտ, միևնույն ընտանիքի անդամներ են, որոնք վերադարձել են ՀՀ-ից: [Արցախ/տեղեկատվական շտաբ]
10։56- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին), 55 (տղամարդ) և 81 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]
10։54- Թարմացված 20․08․2020
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 42319 (+263)
Առողջացածներ – 35476 (+250)
Փաստացի բուժվողներ -5756
Ընդհանուր թեստեր – 190560 (+1993)
Մահվան ելքեր – 836 (+3)
Մահվան ելքեր այլ պատճառով –251 (+2) [ՀՀ ԱՆ]
09։24- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ ծրագրով օժանդակություն կտրամադրվի գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարողներին: [ՀՀ կառավարություն]