Եվրամիության՝ չորեքշաբթի օրը կայացած արտահերթ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը գրել է, որ կազմակերպությունը չի ճանաչում Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։
«Այս ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ արդար․ դրանք չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին։ ԵՄ-ն շուտով պատժամիջոցներ կսահմանի այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են բռնության, ճնշումների ու ընտրախախտումների համար։ Եվ մենք սատարում ենք բելառուս ժողովրդի իրավունքը՝ որոշելու իրենց ճակատագիրը»,- ասել է պաշտոնյան։
Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի