Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 19․08․20 (թարմացվող)

22։07- Ճապոնիան այս պահին հասել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի կեսին, իսկ հիվանդացության պիկը գրեթե հաղթահարված է: Երկրի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ղեկավարի խոսքով՝ պետք է հետևեն, որ դեպքերի նոր աճ չլինի։ Նա նշել է, որ երկրում առաջիկայում կլինեն նաև կորոնավիրուսի երրորդ և չորրորդ ալիքները, և պետք է հարմարվել կյանքի նոր կանոններին: |armenpress.am|

 

13:55- Ֆինլանդիայի կառավարությունը որոշել է վերադարձնել սահմանին սահմանափակումները տասը պետություններից երկիր ժամանողների համար՝ այդ երկրներում կորոնավիրուսի հետ կապված իրադրության վատթարացման պատճառով: Ֆինլանդիայում կորոնավիրուսով ախտահարման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 24-ով՝ հասնելով 7 776-ի: Համավարակի սկզբից ի վեր արձանագրվել Է 334 մահ: Վերջին գնահատումների համաձայն՝ հանրապետությունում դիտվում Է մեկ օրում վարակումների թվի ակնհայտ աճ՝ հուլիսի սկզբի ցածր ցուցանիշների համեմատությամբ: |armenpress.am|

 

13։05- Օգոստոսի 19-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 10 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1361 է: Երկրում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 6 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1098 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ: |aliq.ge|

 

13։00-  Թուրքիայում օգոստոսի 18-ի տվյալներով, կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6.016-ի, 1 օրում մահվան 20 դեպք է գրանցվել, հաստատվել է վարակման 1․263 նոր դեպք, գրանցվել է ապաքինման 942 դեպք: Մինչ օրս համավարակից ապաքինվել է 232.913 մարդ, արձանագրվել է վարակման 251․805 դեպք։ |ermenihaber.am|

 

12։30-  Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 22,1 միլիոնը, հիվանդությունից մահացել է ավելի քան 781 հազար, ապաքինվել՝ 14,1 միլիոն մարդ: ԱՀԿ ղեկավարը նամակ է հղել ԱՀԿ անդամ բոլոր պետությունների կառավարություններին՝ կոչ անելով ապագա պատվաստանյութով ապահովել դրա կարիքն ունեցող բոլոր երկրներին, այլ ոչ միայն սեփական բնակչությանը: |azatutyun.am|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19․08․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 18․08․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով