Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19․08․20 (թարմացվող)

18։00- Օգոստոսի 19-ի ժամը դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 24 բնակիչ է բուժվում։ Օգոստոսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք։ Մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 400 քաղաքացի, նրանցից 86-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Արձանագրվել է մահվան 38 դեպք: [Շիրակի մարզպետարան]

 

17։10- Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի գործունեությունը կարտոնվի մինչև սեպտեմբերի 15-ը: Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով, որ, համավարակով պայմանավորված, դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից: [Երևանի քաղաքապետարան]

 

16։50- Օգոստոսի 19-ի դրությամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ 233 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 57-ը՝ ծայրահեղ ծանր․ այս մասին ասաց ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Թոքի արհեստական օդափոխման սարքին է միացված 20 պացիենտ։ |civilnet.am|

 

16։40- ԱՀ նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը: Քննարկվել է նաև կրթօջախների վերաբացման հարցը։ ԱՀ պարետ Ժիրայր Միրզոյանը նշել է, որ համավարակի կառավարելի իրավիճակի դեպքում հանրակրթական դպրոցներում դասերի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 14-ին, իսկ բուհերի բակալավրիատում սովորող ուսանողների համար՝ սեպտեմբերի 1-ին՝ հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ: Մագիստրատուրայում սողովորողների համար կպահպանվի ուսուցման առցանց ռեժիմը:

 

16։25- Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման աջակցության շրջանակում տրամադրելու է երեք տեսակի դրամաշնորհներ՝ նորարարական, կայացած ընկերությունների և համաֆինանսավորվող: Միջոցառման հիմնական նպատակն է եղել COVID-19 համավարակի պայմաններում բարձր տեխնոլոգիական ընկերություններին տրամադրել աջակցություն, որպեսզի գործատուները կարողանան պահպանել իրենց աշխատատեղերը: |armenpress.am| 

 

10:51- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10:50- Օգոստոսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 42056 դեպք, որոնցից 35226-ն` առողջացած, 833-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5748 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 188567 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 210 նոր դեպք և 244 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 1906 թեստավորում։

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 19․08․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18․08․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով