ԱԶԲ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանին կտրամադրի 2 մլն դոլար

Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հաստատել է 2 մլն դոլար կազմող դրամաշնորհը Աղետներին արձագանքման ասիական-խաղաղօվիկանոսյան հիմնադրամից (ԱԱԱԽՀ/APDRF)՝ COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով։ Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհը կօգտագործվի լաբորատոր ախտորոշիչ և թեստավորման կարողությունները բարելավելու նպատակով։ Միջոցները կօգնեն նաև ֆինանսավորել խիստ անհրաժեշտ բժշկական սարքավորումների և պարագաների գնումը` բուժման կարողությունները բարելավելու համար, այդ թվում նաև ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

«ԱԶԲ-ն լիովին նպատակամետ է օգնել Հայաստանին այս դժվարին ժամանակաշրջանում։ Այս օժանդակությունը կօգնի բավարարել համապատասխան բժշկական ծառայությունների և պարագաների իմաստով առկա կարիքը անհրաժեշտության դեպքում, և համահունչ է կառավարության արձագանքման ազգային ծրագրին: Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել կառավարության և զարգացման այլ գործընկերների հետ` COVID-19 համավարակի ազդեցության դեմ պայքարելու համար»,- ասել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով