Լուկաշենկոն «Անբասիր ծառայության համար» պարգևատրել է մի խումբ ուժայինների |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել իրավապահ մարմինների մի խումբ ներկայացուցիչների «Անբասիր ծառայության համար» մեդալով պարգևատրելու մասին։ Հրամանագիրը հրապարակվել է իրավաբանական պորտալում:

Լուկաշենկոյի՝ օգոստոսի 13-ին ստորագրված հրամանագրով պարգևատրվել են 300-ից ավելի անձինք։ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվածների թվում է ՆԳՆ ներքին զորքերի հրամանատարի տեղակալ Խազալբեկ Աթաբեկովը:

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները: 

Մոտ 700 մարդ բողոքել է ուժայինների լիազորությունների չարաշահումից։

Պաշտոնապես հաստատվել է երկու մարդու մահը։ Իրավապաշտպանները հայտնում են հինգ զոհի մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով