armenpress.am: ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում առաջին անգամ կառուցվում է մանկապարտեզ, որը նախատեսված է 140 փոքրիկի համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղաշեն համայնքի ղեկավար Տիգրան Հակոբյանի հետ շրջեց շինհրապարակում և ծանոթացավ կատարվող աշխատանքներին:
Հակոբյանը հայտնեց, որ Գեղաշենը երբևէ մանկապարտեզ չի ունեցել:
«Ընթացքում են բակի նորոգման, խաղահրապարակի կառուցման և ինժեներական ցանցի ապահովման աշխատանքները»,- նշեց Փաշինյանը:
Գեղաշենում վարչապետն այցելեց նաև երաժշտական դպրոց, որտեղ սուբվենցիոն ծրագրով իրականացվում է հաստատության գազաֆիկացում, իսկ համայնքի մշակույթի տանը տեղադրվելու է նաև ջեռուցման համակարգ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանըհայտնեց, որ այդ երաժշտական դպրոցում ստեղծվում է նաև ժամանակակից գրադարան, ինչն արվում է Գերմանիայից մի բարերարի կողմից:
ՀՀ վարչապետը ծանոթացավ երաժշտական դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքներին: