Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 18․08․20 (թարմացվող)

16։59- ԱՀԿ ղեկավարը նամակ է հղել բոլոր երկրներին՝ կոչ անելով միանալու COVAX միջազգային մեխանիզմին, որի նպատակն է արդարացի հիման վրա բոլոր երկրների ապահովումը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, երբ այն հայտնվի: Նրա խոսքով՝ գլոբալ մեխանիզմը բացառիկ կարեւոր է համատեղ ապահովման եւ ռիսկերի հակազդման համար: |armenpress.am|

 

14։43-

  • ԱՄՆ-ում բազմաթիվ դպրոցներ վերստին անցել են հեռավար ուսուցման: ԱՄՆ-ում հիվանդների թիվը մոտենում է 5,5 միլիոնին, մահացել է ավելի քան 170 հազար մարդ։
  •  Բրազիլիայում երեկվա դրությամբ վարակվածների թիվը հասել է 3 միլիոն 360 հազարին: Մահացել է ավելի քան 108 հազար հիվանդ:
  • Հնդկաստանում մեկ օրում վարակվել է մոտ 58 հազար մարդ, ընդհանուր՝ 2 միլիոն 700 հազարից ավելի: Վարակից մահացածների թիվը մոտենում է 52 հազարին:
  • Վարակակիրների թվով չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ հիվանդացել է ավելի քան 927 հազար մարդ, մահացել` առնվազն 15 հազար 740 հիվանդ: |azatutyun.am|

 

13։30- Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 21,9 միլիոնին, հիվանդությունից մահացել է ավելի քան 774 հազար, բուժվել՝ մոտ 13,9 միլիոն մարդ։ |azatutyun.am|

 

13։04- Վրաստանում կորոնավիրուսի 10 նոր դեպք է արձանագրվել, առողջացածների թիվը չի փոխվել: Այս պահի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 1,351 դեպք է արձանագրված, ապաքինման՝ 1,092: |aliq.ge|

 

10։47- Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը վարակվել է կորոնավիրուսով։ |shantnews.am|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 19․08․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18․08․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 17․08․20 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով