17։53- Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստների մեծ թվի պատճառով հետաձգվել է Շիրակ-Արարատ հանդիպումը։ Այս տեղափոխությունը հաշվի առնելով՝ փոփոխվել են նաև VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի ևս 2 հանդիպումների անցկացման ժամկետները: [ՀՖՖ]
16։55- ՇՎՏՄ աշխատակիցները կասեցման գործընթաց են իրականացրել Վայք, Եղեգնաձոր, ինչպես նաև Արարատ ու Վեդի քաղաքներում: Օրերս տեղի ունեցած մշտադիտարկման ընթացքում նշված քաղաքների մի քանի տնտեսավարողների մոտ փակցված չեն եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, բացակայել են փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Նշված թերությունների հիման վրա պարետատան որոշմամբ՝ 24 ժամով կասեցվել է տվյալ տնտեսավարողների գործունեությունը:
16։47- «Նորքի» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում վերջին 6 ամիսների ընթացքում իրականացվել է շուրջ 11,000 պացիենտների բուժսպասարկում, ստեղծվել է շուրջ 400 նոր աշխատատեղ, կառուցվել են մոդուլային հիվանդասենյակներ։
16։38- «Արտաշատի» բժշկական կենտրոնը, որը մարտի 31-ից վերապրոֆիլավորվել էր ինֆեկցիոն հիվանդանոցի և սպասարկում էր կորոնավիրուսով վարակված հիվանդներին, վերադարձել է իր բնականոն աշխատանքին։ [Արարատի մարզպետարան]
16։35- Վաղ առավոտից սկսված դիտարկման ընթացքում հայտնաբերվել են մի քանի գերբեռնված տրանսպորտային միջոցներ, մասնավորապես հայտնաբերվել են կանգնած ուղևորներ, ինչպես նաև նստարանների թվաքանակից ավել նստեցումով փոխադրման դեպքեր, իսկ մարդատար տաքսի ավտոմոբիլների դեպքում հայտնաբերվել են առանց դիմակի ուղևորափոխադրում իրականացնող վարորդներ: [ՔՏՀԱՏՄ]
16։17- Պարետի որոշմամբ վերաբացվել են գրադարանները, թանգարանները, մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնք պետք է անցկացվեն բացառապես բացօթյա տարածքներում։
16։09- Պարետի նոր որոշմամբ այսուհետ դիմակ կարող են չկրել հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում մենակ են, ինչպես նաև հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։
15։59- Գյումրիի տարեցների տուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով հիվանդ բոլոր շահառուներն ու աշխատակիցները առողջացել են։ Խնամքի կենտրոնը շարունակում է աշխատել փակ ռեժիմով։ |factor.am|
15։32- 7 օր ժամկետով արգելվել է «Թի Ֆուդ» ՍՊԸ Ստեփանակերտի մասնաճյուղի գործունեության ծավալումը: [Արցախ/տեղեկատվական շտաբ]
13։28- Ամբողջ տարվա ընթացքում ուսումնական գործընթացն ամբողջությամբ իրականացնելու, նոր սահմանափակումներից խուսափելու համար խնդրում ենք հնարավորության դեպքում սեպտեմբերի 1-14-ը ապահովել աշակերտների, ուսանողների շփումների սահմանափակում՝ կամավոր մեկուսացում, որպեսզի առավելագույնս կտրենք համավարակի տարածման շղթաները և ամենասկզբից վիրուսը չբերենք դպրոց՝ օգնելով նաև առողջապահական համակարգին էլ ավելի նվազեցնել վարակվածների թիվը: [ԿԳՄՍ նախարար]
11։24- Կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է 1 նոր դեպք: Վարակված քաղաքացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում: [Արցախ/տեղեկատվական շտաբ]
-10։57- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 82 (կին), 70 (տղամարդ), 91 (տղամարդ), 71 (տղամարդ), 69 (կին), 84 (կին) և 79 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]
10։51- Թարմացված 18.08.2020թ․
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 41846 (+145)
Առողջացածներ – 34982 (+327)
Փաստացի բուժվողներ -5787
Ընդհանուր թեստեր – 186661 (+1067)
Մահվան ելքեր – 832 (+8)
Մահվան ելքեր այլ պատճառով –245 (+1) [ՀՀ ԱՆ]
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19․08․20