Հարավային Օսիայում գնդակոծել են ՆԳ նախարարի ավտոմեքենան |armenpress.am|

armenpress.am: Անհայտ անձինք գնդակոծել են Հարավային Օսիայի ներքին գործերի նախարար Իգոր Նանիեւի ծառայողական ավտոմեքենան, հանրապետությունում հայտարարվել 9 «Կալանում» պլան: Այդ մասին հաղորդում Է Sputnik Հարավային Օսիան՝ վկայակոչելով հանրապետության ՆԳ նախարարության ներկայացուցչին:

«Անհայտ անձինք գնդակոծել են Հարավային Օսիայի ներքին գործերի նախարար Իգոր Նանիեւի ծառայողական ավտոմեքենան, նա չի տուժել»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Զրուցակցի խոսքով՝ հարձակումը տեղի Է ունեցել Ցխինվալում մոտավորապես 22:30-ին՝ Հունիսի 8-ի փողոցում: Հանցագործության վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, հանրապետությունում սահմանվել Է «Կալանում» պլան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով