Զարիֆը հարևան երկրների հետ հարաբերությունները Իրանի տնտեսական զարգացման գրավականներից է համարում |armenpress.am|

armenpress.am: Իրանի Արտաքին գործերի նախարար Մուհամմադ Զարիֆը կարևորել է հարևան երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ այն համարելով Իրանի տնտեսության զարգացման հիմնական գրավական։ «Հարևան երկրները և տնտեսական հարաբերությունները արտաքին գործերի նախարարության առաջնահերթություններից են։ Հարևանների հետ հարաբերությունները մեր երկրի տնտեսական զարգացման գրավականներից են»,- հայտարարել է Զարիֆը Իրանի Առաջին ալիքին տված հարցազրույցում։

«Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարությունը 15 երկիր, որպես արտահանման առաջնային ուղություններ է որակել։ Արտահանման բարձրագույն խորհրդում, չնայած մի շարք արգելքների՝ այս տարի ոչ նավթային ապրանքների արտահանման բավական լավ ցուցանիշ են կանխատեսում»,- շարունակել է նախարարը։ 

Ավելի վաղ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարությունը, որպես Իրանի արտաքին առևտրի առաջնային ուղղություն նշել էր երկրի 15 հարևաններին, Չինաստանը, Հնդկաստանը և Աֆրիկական երկրները։ 

Իրանը Հայաստանի առևտրային հիմնական գործընկերներից է, որի հետ, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2020թ. առաջին կիսամյակում գրանցվել է 174,7 մլն դոլարի ապրանքաշրջանառություն։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով