Բելառուսական ընդդիմությունը իշխանության փոխանցման հարցը համակարգող խորհուրդ է ստեղծել |tert.am|

tert.am: Բելառուսական ընդդիմությունը հրապարակել է այսպես կոչված՝ իշխանության փոխանցման հարցով համակարգող խորհրդի նախնական կազմը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այն ներկայացրել է նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վստահորդը:

Ցուցակում ներկա պահին 36 մարդ է ներառված: Նրանց թվում են գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչը, ինչպես նաև Տիխանովսկայայի և մյուս ընդդիմադիր թեկնածու Վիկտոր Բաբաիկոյի նախընտրական շտաբի անդամները, մի շարք լրագրողներ, գործարարներ և հասարակական գործիչներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով