Գաբրիել Բալայանը ՌՈ աշխատակիցներին է ներկայացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նորանշանակ պետին

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ռազմական ոստիկանության աշխատակիցներին  է ներկայացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նորանշանակ պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանին, որը նախկինում զբաղեցրել է Վանաձորի ՌՈ բաժնի պետի պաշտոնը:

«Գաբրիել Բալայանը  վստահություն է հայտնել, որ գնդապետ Զաքարյանին այս պատասխանատու պաշտոնում նշանակելը կնպաստի ռազմական ոստիկանության, զորամասերի հետ համատեղ աշխատանքների արդյունավետությանը, ինչպես նաև  զինված ուժերում արատավոր երևույթների դեմ իրականացվող միջոցառումների կանխմանը»,- ասված է հաղորդագրությունում:    


Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով