Բելառուսի պետական հեռուստատեսության աշխատակիցները միացել են գործադուլին |factor.am|

factor.am: Բելառուսի պետական հեռուստատեսության աշխատակիցները միացել են գործադուլավորներին, հայտնում է BBC-ին: Հեռուստաընկերությունները ստիպված են եղել հեռարձակել հաղորդումների կրկնությունները այն բանից հետո, երբ իրենց աշխատակիցները դուրս են եկել փողոց՝ գրաքննության և նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու:

Ակնկալվում է, որ գործադուլավորների թիվը կավելանա օրվա ընթացքում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր Բելառուսում համազգային գործադուլ է մեկնարկել, որին մասնակցում են տարբեր ձեռնարկությունների աշխատակիցներ, այդ թվում՝ Մինսկի տրակտորի գործարանի, Բելառուսի ավտոմոբիլային գործարանի՝ «ԲելԱԶ»-ի, պարարտանյութեր արտադրող «Բելառուսկալիա»-ի աշխատակիցները:

Այսօրվա գործադուլի մասին հայտարարվել էր նախօրեին տեղի ունեցած ցույցի ժամանակ, որը Բելառուսի պատմության մեջ ամենազանգվածայինն էր: Ըստ որոշ աղբյուրների` ցույցին մասնակցել է ավելի քան 200 000 քաղաքացի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով