armenpress.am: Նոր Զելանդիայի կառավարությունը որոշում Է ընդունել համընդհանուր ընտրությունները մեկ ամսով հետաձգելու մասին՝ Օքլենդ քաղաքում կորոնավիրուսային վարակի անսպասելի բռնկման պատճառով: Այդ մասին հայտարարել Է երկրի վարչապետ Ջասթինա Արդենը:
«Վերջին հաշվով՝ հոկտեմբերի 17-ին (…) – դա կուսակցություններին բավականին ժամանակ կտա տարբեր պայմաններ պլանավորելու համար, որոնցում մենք նախընտրական արշավ կիրականացնենք»,-մամուլի ասուլիսում լրագրողներին ասել Է Արդենը:
Նա նշել Է. «Մենք բոլորս մի նավակում ենք: Մենք բոլորս արշավ կիրականացնենք նույն միջավայրում»: Սկզբում ընտրությունները նշանակվել Էին սեպտեմբերի 19-ին:
Նոր Զելանդիայի օրենքը պահանջում Է, որ դրանք անցկացվեն մինչեւ նոյեմբերի 21-ը: Նախնական քվեարկությունն այժմ երկրում կսկսվի հոկտեմբերի 3-ին: Զոր Զելանդիայի փոխվարչապետ Ուինսթոն Փիթերսը, որը հետաձգելու կոչ Է արել, հայտարարել Է, որ «հաղթել Է առողջ բանականությունը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: