Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը աշխատանքային այց է կատարել Ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժին

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի հետ օգոստոսի 14-ին աշխատանքային այց է կատարել Ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժին։

Տեղում ծանոթանալով բաժնի աշխատանքի կազմակերպմանը, շենքային պայմաններին՝ Սերգեյ Մեղրյանը, տեղակալ Լևոն Բալյանը, գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Գագիկ Միրիջանյանը և Գլխավոր հարկադիր կատարողի օգանական Խաչատուր Իգիթյանը Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գևորգ Դումանյանի ուղեկցությամբ այցելել են նաև Ծառայության Մասիսի, Վեդու, Եղեգնաձորի բաժանմունքներ։

Մարզային բաժնի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Մեղրյանն առանձնակի կարևորել է Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված համալիր գործողությունների հետևողական կատարումը, լիազորությունների պատշաճ իրականացումը։

Շեշտվել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել Ծառայության շահառուների հետ շփումներին, ինչպես նաև սպասարկման որակի բարձրացմանը։

Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի պետը Գլխավոր հարկադիր կատարողին է  ներկայացրել բաժնի գործունեությանն առնչվող խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Քննարկվել են ընթացիկ այլ հարցեր։

Աշխատանքային խորհրդակցության ավարտին Գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով