tert.am: Թուրքիայի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն հորատման աշխատանքները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և երկխոսություն սկսեն Եվրամիության հետ տարածաշրջանում լարվածությունը թոթափելու համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Կոչ եմ անում Թուրքիայի իշխանություններին անհապաղ դադարեցնել այդ գործունեությունը և ամբողջովին ու բարեխղճորեն ներգրավվել Եվրամիության հետ լիարժեք երկխոսությանը»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայի հայտարարությունը Կիպրոսի և Եգիպտոսի ծովային գոտում հորատման աշխատանքները սկսելու մասին սրում է հետագա լարվածությունը և անվտանգության բացակայությունն Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում: