tert.am: ԱՄՆ վարչակազմը հանդիպում չի ծրագրում ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև նախքան նախագահական ընտրությունների անցկացումը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հեռուսատեսությամբ հայտարարել է նախագահի ազգային անվտանության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը:
«Մենք մինչև ընտրությունները հանդիպում չենք նախատեսում Վլադիմիր Պուտինի հետ, սակայն ուրախ կլինեինք, որ օրերից մի օր Պուտինը գա այստեղ՝ ստորագրելու սպառազինման վերահսկման մասին պայմանագիրը»,- ասել է պաշտոնյան: