Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16․08․20 (թարմացվող)

18:16- Էջմիածնում անցկացվել են կիրակնօրյա անակնկալ ստուգայցեր։ Նախկինում հանդիպող խախտումներն էականորեն նվազել են, սակայն դեռևս կան տնտեսավարող կազմակերպություններ, որտեղ չեն վարվում սահմանված ձևաչափի գրանցամատյաններ, խախտվում է ջերմաչափման և ախտահանման պարբերականությունը։ Նախորդ օրերին ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի մշտադիտարկումներն ընդգրկել էին նաև խմիչքի արտադրության խոշոր գործարաններ․ արդյունքում նաև կասեցման միջնորդություններ են ներկայացվել պարետին։ [ԱԱՏՄ]

 

12:07- Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ  են, նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ:

11:07- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 30 տարեկան տղամարդ և չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

11:00- Թարմացվել է  16.08.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 41663 (+168)
Առողջացածներ – 34584 (+100)
Փաստացի բուժվողներ -6018
Ընդհանուր թեստեր – 185310 (+1521)
Մահվան ելքեր – 818 (+1)
Մահվան ելքեր այլ պատճառով -243 (+1) [ՀՀ ԱՆ]

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով