Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16․08․20 (թարմացվող)

20։39-

  • ԵՄ  անդամ շատ երկրների միջև ներքին սահմանները բաց են, և ԵՄ արտաքին սահմանների բացման նպատակահարմարության վերաբերյալ որոշումներ են ընդունվում՝ կախված տվյալ երկրներում համաճարակաբանական իրավիճակից:
  • Չինաստան մուտք գործելու համար պահանջվում է COVID-19-ի ՊՇՌ-թեստ հանձնել թռիչքից 5 օր առաջ։
  • ԱՄՆ նախագահի կողմից մարտ ամսին սահմանված օտարեկրացիների մուտքի սահմանափակումները դեռևս պահպանվում են: 

Օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումների մեղմացումը տարբեր երկրներում |armenpress.am| 

19։28- Ռուսաստանի իշխանությունները դաշնային մակարդակով կվերահսկեն կորոնավիրուսի պատվաստանյութի մատակարարումը երկրի վարչական միավորներ։ Օգոստոսի 16-ին ՌԴ կառավարությունը հայտարարել է, որ վարչապետը «Спутник V» դեղամիջոցը ներառել է դեղերի համապատասխան ցանկում։ Իշխանությունների կարծիքով՝ այս քայլը հնարավորություն կտա խուսափել պակասորդից։ Բացի Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային կենտրոնի կողմից մշակված պատվաստանյութի՝ ցանկում ներառվել են նաև դեքսամետազոնը, կանակինումաբը և այլ դեղամիջոցներ։|hetq.am| 

 

15:05- Վերջին 24 ժամում աշխարհում COVID-19-ով վարակման 294 հազար դեպք է գրանցվել: ԱՀԿ-ի տվյալներով՝ համավարակի տարածումից ի վեր՝ սա մեկ օրում գրանցված վարակման դեպքերի ամենամեծ ցուցանիշն է: 24 ժամվա ընթացքում գրանցված նոր ցուցանիշը 2 հազարով ավելին է, քան հուլիսի 31-ին սահմանված նախորդ ռեկորդը: Վարակման թվով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, Բրազիլիան և Հնդկաստանը: Ըստ ԱՀԿ մասնագետների՝ կան երկրներ, որոնք նույնիսկ թեստավորում չեն իրականացնում, այդ իսկ պատճառով շատ դեպքեր վիճակագրության մեջ չեն ներառվում։ |factor.am|

13:00- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1336 դեպք: Ապաքինվել է 1088 մարդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ: |shantnews.am|

10:10- Լիբանանում շաբաթ գրանցվել է 1 օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ. փետրվարի 21-ից հետո առաջին անգամ 1 օրում գրանցվել է 397 դեպք, 3 մարդ մահացել է։ |tert.am|

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով