11։54- Ռուսաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 5,061 դեպք, որոնք գրանցվել են Ռուսաստանի 84 շրջաններում։
6447 մարդ առողջացել է։ Ռուսաստանում COVID-19- ից մեկ օրվա ընթացքում մահացել է 119 մարդ, իսկ ամբողջ ժամանակահատվածում` 15.617։ |shantnews.am|
9։34- ԱՀԿ-ն դեռևս չունի բավարար տեղեկություն՝ ռուսական նոր պատվաստանյութի զանգվածային օգտագործման մասին՝ եզրակացություններ անելու համար:
Օգոստոսի 11-ին Ռուսաստանը հայտարարեց, թե աշխարհում առաջին երկիրն է, որը ստեղծել է COVID-19-ի դեմ պատվաստանյութ՝ այնանվանելով «Sputnik V» ի պատիվ խորհրդային առաջին արբանյակի: |amerikayidzayn.com|
9։18- Իսպանիայի առողջապահության նախարարությունը որոշել է հավելյալ միջոցառումներ ձեռնարկել՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու համար. արգելվում է դիսկոտեկների և բարերի աշխատանքը։
Գերատեսչությունը որոշել է արգելել փողոցում ալկոհոլի օգտագործումը։ Հանրային վայրերում, այդ թվում՝ փողոցում, ծխելը նույնպես արգելվում է, եթե 2 մետր հեռավորություն պահելու հնարավորություն չկա։ |shantnews.am|