tert.am: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան հաստատել է, որ նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի՝ բելառուսներին ուղղված տեսաուղերձը, որում թեկնածուն կոչ է անում դուրս չգալ բողոքի ցույցերի, տեսանկարահանվել է իր աշխատասենյակում, գրում է meduza.io-ն:
«Դա իմ բազմոցն է: Տիխանովսկայան ձայնագրել է իր տեսաուղերձն առանց ինձ»,- ասել է Երմոշինան «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի բելառուսական ծառայությանը:
Հարցին, թե ինչու անձամբ ԿԸՀ նախագահը չի եղել այդ պահին իր աշխատասենյակում, Երմոշինան պատասխանել է, որ Տիխանովսկայայի հետ «ցանկանում էին հանդիպել իրավապահ մարմինների երկու բարձրաստիճան աշխատակիցներ»:
«Ես նրանց ներկայացրի, Տիխանովսկայան մնաց իր փաստաբանի հետ նրանց հետ, և ես գնացի»,- ասել է Բելառուսի ԿԸՀ նախագահը:
Տեսաուղերձը, որում Տիխանովսկայան թղթից տեքստը կարդալով բելառուսներին կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաները, հրապարակվել էր օգոստոսի 11-ին:
Ավելին՝ tert.am-ում