Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն երկարացնելու հարցում ձախողելուց հետո ԱՄՆ-ը ձգտելու է հասնել պատժամիջոցների վերականգնմանը |tert.am|

tert.am: ԱՄՆ-ը առաջիկա օրերին ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու գործընթաց կնախաձեռնի, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը:

«ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևի համաձայն՝ ԱՄՆ-ի իրավունք ունի նախկինում սահմանված պատժամիջոցները վերադարձնելու գործընթաց նախաձեռնել: Թրամփի վարչակազմի՝ Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ուղղությամբ վարած քաղաքականությունը կդիմանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ակնհայտ ձախողումներին»,- հայտարարել է Քրաֆթը՝ նկատի ունենալով Իրանի նկատմամբ զենքի ներմուծման էմբարգոն երկարաձգելու՝ ԱՄՆ-ի առաջարկի չընդունմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով