tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժմամբ է պատասխանել իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Բելառուս այցելելու հրավերին, գրում է gazeta.ru-ն:
Զելենսկին նշել է, որ այնքան ժամանակ Բելառուս չի այցելի, քանի դեռ երկրում իրավիճակը չի կայունացել:
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 9-ին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներն է հրապարակել, որոնց համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1%-ը, ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,1%-ը: