ՀՀ-ն դիտարկում է սիրիահայերին COVID-19-ի դեմ պայքարում օգնելու հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ անցկացվում են քննարկումներ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են օգնել Սիրիայում բնակվող հայերին կորոնավիրուսի դեմ պայքարում: Նա հայտնեց, որ Սիրիայի հայերը ոչ միայն ֆինասական, այլև առողջապահական խնդիրների են բախվում:

«Այո, այդ հարցը կա և այն բարձրացվեց սիրիահայ մեր հայրենակիցների կողմից: Դիտարկում ենք, թե ինչպես կարող ենք օգնել: Խնդիրը դեղամիջոցների հետ է կապված, ամենատարրական դեղամիջոցներն անհասանելի են դարձել: Այժմ մտածում ենք, թե հաջորդ կարճ ժամկետում ինչպես կարող ենք օգնել մեր հայրենակիցներին»,-հավելեց  Զարեհ Սինանյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով