Այսօր շինարարական ոլորտի վերաբերյալ խորհրդակցության ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադաձել է գործադուլներին ու զգուշացրել, որ դրանք կարող են բացասաբար անդրադառնալ գործարանների հետագա աշխատանքի վրա։ Հայտնում է belta.by-ն։
«Ես դեռ կենդանի եմ ու Բելառուսում եմ, ինչպես են ոմանք պնդումներ անում, թե իբր նախագահը լքել է երկիրն ու արտասահմանում է։ Այսօր ամսի 14-ն է, ու մենք հանդիպում ենք նրա համար, որ քննարկենք շինարարական ոլորտի աշխատանքը»,- նշել է Լուկաշենկոն խորհրդակցության սկզբում։
Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի