ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը |tert.am|

tert.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի փոխարեն պատգամավորական մանդատը կվերցնի Ստեփան Ստեփանյանը։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։

Մանե Թանդիլյանը 2018 թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր էր ընտրվել մեծամասնական ընտրակարգով։ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող 4-րդ ընտրատարածքում Թանդիլյանը ստացել էր 3636 ձայն։ Նույն ընտրատարածքում նրանից հետո ամենից շատ ձայն հավաքած թեկնածուն Ստեփան Ստեփանյանն է՝ 828 քվե։

Մանե Թանդիլյանն այսօր գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ վայր է դնում մանդատը՝ առողջական խնդիրների պատճառով․ «Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։ Ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ»,- գրել էր նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով