Էլդար Հասանովը ձերբակալվել է ոչ թե Բելգրադում, այլ Բաքվում |armenpress.am|

armenpress.am: Սերբիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Էլդար Հասանովը ձերբակալվել է ոչ թե Բելգրադում, ինչպես հաղորդում էին ռուսական լրատվամիջոցները, այլ Բաքվում: Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն ներկայացնող աղբյուրը:

Այսօր առավոտյան Հասանովը գտնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ում: Մի քանի ժամ անց նա ձերբակալվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից:

Ըստ այդմ, Հասանովի՝ Բելգրադում ձերբակալվելու մասին ռուսական ԶԼՄ-ների տեղեկատվությունը հերքվել է:

Էլդար Հասանովը մեղադրվում է բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափի գումարի վատնման և այլ իրավախախտումների մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով