Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի ու էստոնիայի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ կոչ են անում Ալեքսանդր Լուկաշենկոյին քայլեր ձեռնարկել, որպեսզի իրավիճակի լարվածությունն իջնի, ու դադարեն բռնությունները մարդկանց դեմ, ազատ արձակվեն բոլոր բերման ենթարկվածները, սկսի երկխոսություն բելառուս ժողովրդի հետ։
Միաժամանակ նախագահներն առաջարկել են հանդես գալ որպես միջնորդ՝ Բելառուսում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորան համար։