Ֆրանսիան նոր ռազմական ուժեր է ուղարկում Միջերկրական ծովի արևելյան հատված |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան մեծացնում է իր ռազմական ներկայությունը Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ Reuters գործակալության տեղեկություններով` առաջիկա օրերին Ֆրանսիան տարածաշրջան կուղարկի ևս մեկ ռազմանավ, ինչպես նաև «Ռաֆաել» մակնիշի երկու կործանիչ։

Պաշտոնական Փարիզը այս քայլին է դիմում՝ Միջերկրական ծովում Թուրքիայի ցուցաբերած ակտիվությանն ի պատասխան։ Օրերս Անկարան հայտարարեց Միջերկրականի՝ էներգակիրներով հարուստ հատվածում երկրաբանական հետախուզության վերսկսման, ինչպես նաև երկօրյա զորավարժություններ անցկացնելու մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով