tert.am: «Ազատության» ղեկավարը իր աշխատակիցներին չի սովորեցնում որտեղ է սկսվում իրենց իրավունքները և սկսում իրենց պարտականությունները. այսօր 168.am «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում, անդրադառնալով Ազատության ռադիոկայանի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպին, նշեց ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ- գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Ուզում էիք նկարահանեիք, գայիք դռան մոտ, դուռը կբացեի, կասեիք մենք նկարահանում էինք անում, ես էլ կռիվ կսարքեի: Ես այն ժամանակ խախտած կլինեի լրագրողի պարտականութունը կատարելը: Բայց Դուք սողոսկել եք իմ տուն, իմ տնից 400 մ հեռավորության վրա կառավարել եք թռչող սարքը՝ իմ տան վրա։
Ես փաստաբանին ասել եմ, որ քրեական գործ ենք հարուցելու, միջնորդելու ենք այս փաստի հետ կապված»,-նշեց նա:
«Այո, ես նրանց ասել եմ, որ ձեր վարքագծի համար և ուրիշի տուն մտնելու համար մեկ ուրիշը փիլիսոփայորեն չի մոտենա, կսատկացնի պատի տակ, զգույշ եղեք դրանից, դուք մտնում եք ընտանիքներ»,- նշեց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե ձեր նկատմամբ մի քանի քրեական գործեր կան հարուցված և ևս մեկ գործ է հարուցված, Վլադիմիր Գասպարյանը նշեց. «Ես շնորհավորում եմ նրանց, ովքեր քրեկան գործեր են հարուցել»:
Ավելին՝ tert.am-ում