tert.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Բելառուսի դեմ կարող են պատժամիջոցներ սահմանվել, և որ հավանական է նավթի մատակարարման դադարեցումը, հաղորդում է ТАСС-ը:
«Ի՞նչ պետք է անենք թե՛ միակողմանի, թե՛ բազմակողմանի հարթությունում, որպեսզի Բելառուսի քաղաքացիների համար նպաստավոր արդյունքների հասնենք, գնալ այդ քայլին պատժամիջոցների՞ թե՞ մատակարարումների դադարեցման միջոցով․ պետք է որոշում կայացնել այս հարցում»,- նշել է Պոմպեոն:
Պետքարտուղարն ասել է, որ Բելառուսում տեղի ունեցած իրադարձություններին արձագանքելու հարցում պետք է աշխատեն Եվրամիության հետ: