Բելառուսի ընտրություններն ազատ չեն եղել. ԱՄՆ պետքարտուղար |armenpress.am|

armenpress.am: Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններն ազատ չեն եղել։ Չեխական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմպեոն։

«Բելառուսում ընտրություններն ազատ չեն եղել։ Այժմ սկսվել են կոշտ գործողություններ խաղաղ ցուցարարների դեմ։ Ինչ այժմ տեղի է ունենում այնտեղ, ողբերգություն է»,- ասել է Փոմպեոն։

Բելառուսում օգոստոսի  9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, ըստ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80 տոկոսը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով