tert.am: Չինաստանի իշխանությունները նոր տեսակի կորոնավիրուս են հայտնաբերել ներկրված սառեցված ծովամթերքի փաթեթավորման մեջ, որը բերվել է Դալյան նավահանգստային քաղաքից, որտեղ վերջերս կորոնավիրուսով վարակման աճ էր գրանցվել:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, վիրուսը հայտնաբերվել է ծովամթերքի արտաքին փաթեթավորման վրա: Այն Յանտայ քաղաքում գործող երեք ընկերություն է գնել: Յանտայի իշխանությունները հայտնել են, որ ծովամթերքը ներկրվել է Դալյան քաղաք, սակայն չեն հայտնել, թե որտեղից:
Ավելին՝ tert.am-ում