Եվրոպական հանձնաժողովը կասկածներ է հայտնել Բելառուսի նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալների վերաբերյալ |tert.am|

tert.am: Եվրոպական հանձնաժողովը տեղեկացրել է Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալների վերաբերյալ լուրջ կասկածների մասին` հիմնվելով տեղի դիտորդների տվյալների վրա: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ցավոք, միջազգային դիտորդների մասնակցության հնարավորություն չկար… Այնուամենայնիվ, այնտեղ տեղացի անկախ դիտորդներ են եղել: Մեր ստացած տեղեկատվության հիման վրա կան լուրջ կասկածներ Ընտրական հանձնաժողովի հայտարարած տվյալների ճշմարտացիության վերաբերյալ»,-հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Պիտեր Ստանոն Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները. Մինսկում երեկ 7 ժամ տևած բախումներից հետո ուժայինները ցուցարարներին հեռացրել են մայրաքաղաքի փողոցներից. արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ են կիրառվել, կա 1 զոհ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով