Թուրք ուժայինները Իրաքում և Թուրքիայում 10 քուրդ զինյալի են սպանել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Հաֆթանին շրջանում, որտեղ թուրքական զինուժն իրականացնում է «Վագրի ճիրան» ռազմագործողությունը օդուժի մասնակցությամբ 5 քուրդ զինյալ է սպանվել։

Նախարարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում արված գրառման մեջ նաև նշվում է, որ թուրքական զինուժը ևս 2 քուրդ զինյալ է սպանել Սիրիայի հյուսիսում, որտեղ մինչ այդ իրականացրել է «Եփրատի վահան» օպերացիան։

Քուրդ զինյալների դեմ թուրք ուժայինների գործողությունները շարունակվում են ինչպես Թուրքիայի սահմաններից դուրս, այնպես էլ երկրի ներսում։  

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ օգոստոսի 11-ին Վանի Չաթաք շրջանում նահանգային ժանդարմերիայի հրամանատարության կողմից իրականցվող օպերացիայի շրջանակում ևս 2 քուրդ զինյալ է սպանվել։ 

ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ թուրք ուժայինները շարունակում են Վանում գործողությունները։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով