Տեղեկացնում եմ, որ դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արտասահմանից Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված մեր քաղաքացիների կենսաթոշակների տրամադրման խնդրի առնչությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրում է ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ինչպես հայտնի է, կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար օրենսդրական պահանջները սահմանում են տարեկան առնվազն մեկ անգամ ՀՀ-ում գտնվող համապատասխան մարիններում երկրում լինելու մասին հայտարարություն ստորագրելու մասին պարտականություն։
Օրենքի պահանջն օբյեկտիվորեն կատարելու անհնարինությունը, փաստորեն, այս քաղաքացիներին կենսաթոշակից զրկելու հիմք է դառնում, մինչդեռ իրավիճակը բոլոր առումներով ֆորսմաժորային է և, ըստ այդմ, այս կարգավորումը գոնե առ այժմ չպետք է գործի ի վնաս մեր քաղաքացիների։
Ըստ այդմ՝ վարչապետին առաջարկել եմ կասեցնել վերոնշյալ ժամկետները՝ մինչ համավարակի և դրա հետևանքների վերացումը»։