Կիրակի՝ Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունին հաջորդած հակակառավարական ցույցերի երկրորդ օրը, Լիբանանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ ցրելու համար ցուցարարներին, որոնք արգելափակել են երկրի խորհրդարանի շենքի մերձակայքում գտնվող ճանապարհը: Այս մասին հայտնում է aljazeera.com-ը:
Միջազգային առաջնորդները Բեյրութի ավերիչ պայթյունից հետո վիրտուալ կոնֆերանս են անցկացրել, որը ղեկավարել են Ֆրանսիան և ՄԱԿ-ը։ Նրանք խոստացել են 300 միլիոն դոլար մարդասիրական օգնություն տրամադրել Լիբանանի բնակչությանը:
Լիբանանի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադի հրաժարականից հետո իր հրաժարականի մասին է հայտնել նաև երկրի շրջակա միջավայրի նախարար Դամիանոս Կատարը։ Լիանանի խորհրդարանի 9 պատգամավորներ վայր են դրել մանդատները։
Լուսանկարը՝ The Guardian-ի։