Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 40433 դեպք, մեկ օրում գրանցվել է 23 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 40433 դեպք, որոնցից 32616-ն` առողջացած, 796-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6793 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 176354 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 23 նոր դեպք և 96 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 340 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 82 (կին), 73 (կին), 67 (տղամարդ), 85 (կին) և 81 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով