Բելառուսում ձերբակալել են նախագահական թեկնածու Տիխանովսկայայի նախընտրական շտաբի ղեկավարին |tert.am|

tert.am: Իրավապահ մարմինները Բելառուսում ձերբակալել են նախագահական ընտրությունների թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նախընտրական շտաբի ղեկավար Մարիա Մորոզին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով նախագահական թեկնածուի մամուլի քարտուղարին:

«Ինչպես հայտարարվել է ձերբակալության պահին, Մորոզին ձերբակալել են վարչական գործընթացին մասնակցելու համար: Հաշվի առնելով, որ այսօր հանգստյան օր է, մինչև երկուշաբթի Մորոզն ազատ չի արձակվի»,- ասել է Տիխանովսկայայի մամուլի քարտուղարը:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով